Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի քաղաքապետի որոշմամբ կապամոնտաժվեն Մաշտոցի պողոտայի 22/1 հասցեում գտնվող զբոսայգու հարակից տարածքում տեղադրված տաղավարները

Մայիս 02,2012 15:56

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության  «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:

Համաձայն քաղաքապետի որոշման,  «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:

Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031