Լրահոս
Օրվա լրահոսը

«Երազում եմ գնալ ուրիշ երկիր, հարստանալ ու հետ գալ». Երիտասարդ հայ բիտբոքսեր (Տեսանյութ)

Մայիս 02,2012 15:43


Եղել է պահ, երբ մենք բոլորս էլ փորձել ենք «բերանով նվագել բասս» երաժտություն: Դա կոչվում է «Բիտբոքս»: Բառն առաջացել է անգլերեն «Beatbox»` թմբուկ-մեքենա բառից: Այն արվեստ է: Արվեստ, որով մեծ մասամբ զբաղվում են երիտասադները: Նրանք բերանի ու ձայնալարերի օգնությամբ ստեղծում են հարվածային գործիքների ռիթմիկ երաժշտություն: Բիտբոքսը համարվում է հիփ-հոփի հինգերորդ ճյուղը: Սկիզբը դրվել է Նյու-Յորքում ու տարածում գտել ամբողջ աշխարհում: Պարզվում է, որ Հայաստանում նույնպես դրանով զբաղվող կա: Երիտասարդ Տաթև Չելեպյանը արդեն երկու տարի է, ինչ տարված է դրանով: Սովորում է Երևանի հենակետային բժշկական քոլեջում: Youtube-ով է տեսել beatbox շոու և սկսել դրանով զբաղվել: Նա նույնիսկ ունի իր կողմից գրված բիտեր, որոնք դուք կարող ենք տեսնել Youtube.com-ում:

«Մարդիկ, ովքեր հետևում են իմ արվեստին, քիչ են: Ոչ մի նմանատիպ մրցույթների չեմ մասնակցել»,– «Առավոտ երիտասարդականին»  ասում է Տաթևը:

Բիտբոքսով զբաղվող ընկերներ ունի` բոլորը տղաներ են, ցավում է՝ երիտասարդների մեջ չի տեսնում այնքան հետաքրքրվածություն, որքան որ կցանանար տեսնել. «3 տարի առաջ ընդհանրապես գաղափար չունեին դրա մասին: Եթե ասեմ հետաքրքրված չեն, սուտ կլինի: Կարծում եմ երիտասարդների միայն միքանի տոկոսին է դա հուզում»:  Հետաքրքրությունը շատացնելու համար ուղղակի անհրաժեշտ է որակյալ բիտբոքս: Կլինի որակյալ բիտբոքս` կլինի մեծ լսարան: Կլինի մեծ լսարան, հետևաբար կշատանան և բիտբոքսերները:

Համակարգչային ծրագրեր, նկարել, բոդիբիլդինգ. Տաթևի մյուս հետաքրքրություններն են: Սակայն այս ամենին զուգահեռ նա պատրաստվում է մոտ մեկ ամսից ստեղծել իր երաժշտական խումբը, որի հետ էլ, երևի թե, կմասնակցի X-factor հեռուստանախագծին: «Բացի դրանից՝ ցանկություն ունեմ նաև բացել իմ ստուդիան: Ինքս ինձ համար կձայնագրվեմ: Ով ուզում է, թող լսի, ով չէ` չէ: Երազում եմ բիտբոքսի մեջ լինել առաջինը, գնալ ուրիշ երկիր, հարստանալ ու հետ գալ»,- ասում է Տաթևը:

Եթե մի օր բիտմեյքերը զգա, որ բիտբոքսինգը իր մոտ չի ստացվում, միևնույնն է համոզված է` կստացվի:

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031