Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսագետը վերլուծում է նախընտրական ծրագրերը՝ ոչ այնքան խորությամբ ուսումնասիրելով (Տեսանյութ)

Մայիս 02,2012 15:38

Այսօր «Aravot.am»-ը տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին խնդրեց 5 գումարածից մինչեւ 1 գնահատել կուսակցությունների նախընտրական ծրագրերում տեղ գտած տնտեսական առաջարկները եւ հիմնավորել իր տված գնահատականը: Կառլեն Խաչատրյանը խուսափեց գնահատական տալ, բայց նաեւ փորձեց նշել այդ կուսակցությունների թերությունները. «Շատ կուսակցություններ առավելապես առաջնորդվում են լոզունգներով` պետք է աջակցել գյուղացուն, պետությունը կանգնի գյուղացու կողքին, որպեսզի հողը կերակրի գյուղացուն, գյուղացին էլ` երկրին, ու դրանով սահմանափակվում է տնտեսական քաղաքականությունն այդ ոլորտում: Կան կուսակցություններ, որ հստակ նշում են՝ պետք է գյուղվարկավորման ինչ-որ խնդիրներ լուծել, պետք է պարարտանյութեր տալ, սերմացու եւ այլն»:

Մեր հարցին էլ, թե ինչո՞ւ կոնկրետ կուսակցությունների անուններ չի տալիս, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Խնդիրն էլ հենց այն է, որ բոլոր կուսակցությունները խոսում են նույն բանի մասին, պարզապես, ընդդիմադիր կուսակցություններն ասում են այն, ինչ այսօր արվում է, պարզապես ավելացնում են` մենք ավելի լավ կանենք»:

Իսկ Aravot.am-ի այն հարցին էլ՝ օրինակ ինքը որպես տնտեսագետ ի՞նչ կավելացներ կուսակցությունների ծրագրերում, Կառլեն Խաչատրյանն ասաց. «Ոչ մի կուսակցության ծրագրում ներդրումային հիմնադրամների մասին չի խոսվում, մինչդեռ դրանք դեպի տնտեսություն փող ներգրավելու լուրջ աղբյուր կարող են հանդիսանալ»:

Թեեւ տնտեսագետը վստահեցրեց, որ խորությամբ ուսումնասիրել է բոլոր կուսակցությունների ծրագրերի տնտեսական բլոկը, սակայն, հավանաբար նրա աչքից վրիպել է  ՀՀԿ-ի ծրագրում գրված ներդրումային հիմնադրամ ստեղծելու մասին տողերը: Հատված ՀՀԿ ծրագրից` «Նպատակաուղղված քաղաքականությամբ ֆինանսական շուկայում ապահովելու ենք նոր մասնակիցների` ներդրումային հիմնադրամների մուտքը եւ ներկայացվածությունը ֆինանսական համակարգում, որոնք հասարակությանը ոչ միայն նոր ծառայություններ կմատուցեն, այլեւ կստեղծեն նոր աշխատատեղեր»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031