Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյանը բողոքում է մրցակցից` խախտում է հավասար մրցակցության սկզբունքը

Մայիս 02,2012 15:32

Չնայած օրինակելի պայքարի մասին հավաստիացումներին՝ թիվ 2 ընտրատարածքում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված պատգամավորության մեծամասնական թեկնածու Սամվել Ֆարմանյանը շարունակում է ոտնահարել ՀՀ մի շարք օրենքներ, ինչը խախտում է թեկնածուների մրցակցության հավասարության սկզբունքը:

ՀՀԿ թեկնածուն թվով 27 բազմաբնակարան շենքերի վրա, առանց համապատասխան պայմանագրի, անվճար փակցրել է 5 քառակուսի մետր մակերեսով քարոզչական պաստառներ, որով խախտվում է ՀՀ ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջները («Համայնքի ղեկավարը կարող է թեկնածուների, համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների պահանջով համապետական եւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ մինչեւ 5 քառակուսի մետր մակերեսով, իսկ մյուս ընտրությունների դեպքում` առանց մակերեսի սահմանափակման քարոզչական պաստառների համար վճարովիհիմունքներովտեղեր առանձնացնել»):

Ս.թ. ապրիլի 20-ին Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբի ներկայացրած բողոքն ուսումնասիրելիս թիվ 2 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը անտեսել է Ս. Ֆարմանյանի պաստառներն անվճար փակցնելու հանգամանքը: ԸԸՀ-ն նաեւ չի անդրադարձել Երեւան համայնքի ղեկավարի եւ Ս. Ֆարմանյանի միջեւ 1մ2 համար պահանջվող գումարի չափի վերաբերյալ պայմանագրին, ինչպես նաեւ հաշվի չի առել պաստառների էսքիզի վերաբերյալ քաղաքապետարանի հաստատման բացակայությունը: Նշված փաստաթղթերը ներկայացնելու փոխարեն, Ս. Ֆարմանյանի ներկայացուցիչները նույն օրը հապճեպորեն կատարեցին 50 հազար դրամի վճարում՝ դրանով իսկ փաստելով, որ մինչ այդ պահը առկա էր խախտում:

Վ. Կարապետյանի նախընտրական շրաբի տնօրինության տակ կա պայմանագիր, որի համաձայն՝ Նոր Նորք վարչական շրջանը 5 քմ. գերազանցող քարոզչական պաստառները շենքերի վրա փակցնելու համար սահմանել է 1500 դրամ յուրաքանչյուր 1 մետր պաստառի համար, իսկ Ս. Ֆարմանյանը փակցրել է 382,38 քառ. մետր ընդհանուր մակերեսով 27 պաստառ, որի համար պետք է համայնքային բյուջեին վճարեր 573.570  (հինգ հարյուր յոթանասուներեք հազար հինգ հարյուր յոթանասուն) դրամ: Այսինքն, ՀՀԿ-ական թեկնածուն համայնքային բյուջեին պարտք է մնում ավելի քան 500.000 դրամ:

Ստիպված ենք արձանագրել, որ Սամվել Ֆարմանյանը ոչ միայն խախտում է պատգամավորության թեկնածուների միջեւ հավասար մրցակցության սկզբունքը, այլեւ մեր բողոքների արդյունքում պարտադրված կերպով որոշ վճարումներ է կատարել եւ դեռ շարունակում է մտնել իր իսկ բնակիչների գրպանը՝ այն ընտրողների, ում քվեն նա ակնկալում է առաջիկա խորհրդարանական ընտրություններում: Հայտնում ենք նաեւ, որ Վարչական դատարանն արհեստական հիմունքներով մերժել է Վ. Կարապետյանի` խնդրո առարկային առնչվող հայցը: Վ. Կարապետյանի նախընտրական շտաբը բողոքարկելու է այդ որոշումը՝ հետամուտ լինելով, որ Ս. Ֆարմանյանը կատարի անհրաժեշտ վճարումները համայնքային բյուջե:

 

Վլադիմիր Կարապետյանի ընտրական շտաբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031