Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ տեսակետ. «ԲՀԿ-ի շանսերն ավելի մեծ են, քան ՀՀԿ-ինը» (Տեսանյութ)

Մայիս 02,2012 15:27

Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նպատակահարմար համարեց քաղաքականության մեջ ոչինչ չբացառել: ՀԱԿ-ը մշտապես հայտարարում է, թե ՀՀԿ-ն մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններում ունի 3 տոկոսի շանսեր, ուստի Լ. Սարգսյանին խնդրեցինք գնահատել նաև ԲՀԿ-ի շանսերը: Նա պատասխանեց.  «ԲՀԿ-ն ավելի շատ շանսեր ունի, քան ՀՀԿ-ն: Ուր գնում ենք՝ տեսնում ենք, որ ԲՀԿ-ն ավելի շատ համակիրներ ունի, իսկ ՀՀԿ-ն համակիրներ չունի, այն պարզապես ունի ադմինիստրատիվ լծակներ, որոնց միջոցով բերման է ենթարկում ՀՀ ամեն մի քաղաքացու»:

Aravot.am-ը տիկին Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյոք իրենք չեն մոռացե°լ, որ ԲՀԿ-ն դեռ ՀՀԿ-ի հետ կոալիցիայի մեջ է, ուստի մտավախություն չկա°, որ ԲՀԿ-ն մի օր կրկին վերադառնալու է դեպի ՀՀԿ: Լ. Սարգսյանը նշեց. «Նրանք բոլորը մեր մրցակիցներն են, բայց քանի որ ԲՀԿ-ն էլ խնդիր ունի ձայներ պահելու և արդար ընտրություններ ապահովելու, քանի որ զգում է, որ ձայներ ունի, մենք էլ այդ խնդիրն ունենք, ուստի ինչո°ւ այս պահին չահամգործակցենք: Մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ այս պահի համար ենք համագործակցում, իսկ հետագայի համար ոչինչ չեմ բացառում նաև «Ժառանգության» և Դաշնակցության մասով»: Aravot.am-ը լսեց նաև տիկին Սարգսյանի մեկնաբանությունը այն տեսության մասին, ըստ որի՝ ՀՀԿ-ն առաջիկայում ՕԵԿ-ին փոխարինելու է «Ժառանգությամբ». «Կուզեի,  որ այդպես չլիներ, սակայն ոչինչ չեմ բացառում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031