Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցուցակներով մտնում են տնետուն, մեկը ասում է 10 հազար, մյուսն ասում է՝ ես բարձրացնում եմ 15 հազար»

Մայիս 02,2012 15:17

Այսօր «Սիվիլիթասը» քաղաքական բանավեճ էր կազմակերպել՝ ՀՅԴ, «Ժառանգություն», Կոմկուս, ԲՀԿ եւ Միավորված հայեր կուսակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Ոչ մի անգամ բանավեճի հրավերը չեն ընդունել կոալիցիայի անդամ ՕԵԿ-ն ու ՀՀԿ-ն , այս անգամ էլ նրանք չէին եկել: Թե ինչու այս ընտրություններին ծրագրերը ներկայացնելու փոխարեն ընտրապայքարը ծավալվում էր ընտրությունների շուրջ՝ ՀՅԴ ներկայացուցիչ Արտուշ Շահբազյանը պատասխանեց. «Քաղաքական ուժերը չեն համարում, որ ծրագրերով են հաղթում ընտրություններում: Մենք այդ ռոմանտիկ կամ միամիտներից ենք, որ փորձում ենք ժողովրդի սիրտը շահել ծրագրեր ներկայացնելով: Ակնհայտ է, որ մենք այն ուժերից ենք, որ ներկայանում ենք ծրագրերով»:

«Միավորված հայերից» Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ դեռեւս մեկ տարի առաջ անսալով, որ երկրի նախագահն ու վարչապետը խոստացել են ամեն ինչ անել ազատ ընտրություններ անցկացնելու համար, իրենք մտան ընտրապայքարի մեջ. «Հակառակ դեպքում չէինք մտնի: Միավորված հայերը շարունակելու են միավորել ժողովրդին՝ անկախ այն բանից՝ կանցնե՞ն ԱԺ, թե՞ ոչ»:

«Ժառանգության» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքերով՝ անկախության 20 տարիների ընթացքում Հայաստանում չեն  անցել արդար ընտրություններ. «Բրյուսելներում, մոսկվաներում, վաշինգտոններում ասում են, որ ազատ ընտրություններ են անցկացվելու, հարց է առաջանում՝ արդյո՞ք ճիշտ են ասում իշխանությունները, պատրաստվո՞ւմ են կեղծել, թե՞ չէ: Հայաստանում կան քաղաքական շրջանակներ, որոնք շեշտը դրել են ոչ թե հասարակությանը համոզելու, այլ՝ խաղը գնացել է դրսի ուժերի համար: Հայաստանի համար իրականում ընտրությունները մնում են խնդիր»:

Կոմկուսի ներկայացուցիչ Անդրանիկ Ղուկասյանը փաստեց, որ այս օրերին կուսակցությունների ներկայացուցիչները ցուցակները ձեռքներին բնակարանից բնակարան են անցնում. «Մեկը ասում է 10 հազար, մյուսը մտնում է՝ ասում է ես բարձրացնում եմ 15 հազար»: Հարցին, թե այդ ո՞ր  կուսակցությունն է, նա անուններ չնշեց՝ ասելով, որ «Միավորված հայերի» մասին չէ խոսքը: Նա կոչ արեց համերգով քարոզչություն անցկացնողներին՝ «Ինձ թվում է՝ «Եվրատեսիլ» մրցույթը եկել է Հայաստան, վեր կանգնենք այդ համերգային ծրագրերից ու գնան դեպի գաղափարական պայքար»:

ԲՀԿ ներկայացուցիչ Էլինար Վարդանյանի դիտարկմամբ՝ ընտրողներին հետաքրքրում է, թե որքանով են իրենց տված ձայները արտահայտելու իրականությունը, որքանով՝ կեղծվելու. «ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՅԴ-ն միավորվեցին  մեկ գաղափարի շուրջ՝ ազատ ընտրություններ անցկացնելու համար: Բայց  ընտրողների մի մասը թերահավատորեն է գնում ընտրությունների՝ մտածելով, որ արդեն ամեն ինչ կանխավ որոշված է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031