Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի շահերը համընկել են

Մայիս 02,2012 15:10

«ՀՀԿ-ն ունի 3  տոկոսի շանսեր, իսկ ՀԱԿ-ը կամ առաջինն է լինելու, կամ երկրորդը»,-հայտարարեց ՀԱԿ համամասնական ցուցակով առաջադրված, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Նրա կարծիքով՝ եթե ժողովուրդը ճիշտ ընտրություն չկատարի, ապա «կունենանք նույն՝ գողականների և քրեական հեղինակությունների Ազգային ժողովը: Ընտրությունների արդյունքում ինչպիսի խորհրդարան որ ձևավորվի, այնպիսի նախագահ էլ կունենանք»:

Aravot.am-ը տիկին Սարգսյանին խնդրեց մինչ այժմ իրենց կողմից գրանցած խախտումների կոնկրետ օրինակներ բերել: Նա նշեց. «Այս ընտրություններին ևս կիրառվելու է Հրազդանի փորձը, երբ արդեն քվեարկված բյուլետենները տալիս էին ժողովրդին, որոնցով էլ նրանք քվեարկում էին, այնուհետև գումարը ստանում, գնում: Հինգ տարվա ճակատագիրը չի կարելի վստահել այս իշխանություններին, քանի որ 5000 դրամ վերցնելու հաջորդ օրը իշխանության գումարները վերջանալու են և կրկին ձեթի, հացի ու շաքարի գինն աճելու է»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո°ր է խորհրդարան մուտք գործելուց հետո համագործակցեն դաշտում գոյություն ունեցող ուժերի հետ: Լ. Սարգսյանը պատասխանեց. «Համագործակցության առումով ոչինչ չեմ բացառում: Մեր հիմնական խնդիրն է ՀՀԿ-ին զրկել խորհրդարանում մեծամասնությունից: ԲՀԿ-ն էլ այժմ խնդիր ունի խորհրդարանում մեծամասնություն կազմելու, ուստի այս առումով մեր շահերը համընկել են»:

Դառնալով դիտորդական առաքելությունների աշխատանքին՝ Լ. Սարգսյանը նկատեց. «Դիտորդները գալիս են ընդամենը դիտելու, ոչ թե փաստելու: Նրանց սենյակներում իշխանությունները կոնյակներ են դնում, որոնք էլ առավոտյան ըմպում են, հանգստանում, հետո գնում դիտորդական առաքելություն իրականացնելու: Իսկ դա լինում է ժամը 12-ին մոտ»: Լ. Սարգսյանը կարծում է, որ Մաշտոցի պուրակի՝ ՀՀ նախագահի կողմից խնդրի լուծումը նախապես ծրագրված բան է, իսկ ՀՀ նախագահի՝ միանձնյա քարոզարշավ վարելն էլ տիկին Սարգսյանն այսպես մեկնաբանեց. «Նա կամ կուսակցությունում չունի մի մարդ, որին վստահում է, կամ էլ կուսակցությունում չկան այնպիսի ինտելեկտուալ մարդիկ, որոնք կարող են առանց նրան հակասելու քարոզարշավ անել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031