Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մաշտոցի պուրակի խնդրի լուծումը ՀՀ նախագահն օգտագործեց իր օգտի°ն

Մայիս 02,2012 14:28

Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունը (ՀԴԿ) չի հավատում սոցիոլոգիական հարցումների արդյունքներին. լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեցին ՀԴԿ  հանրապետական խորհրդի անդամներ Արամ Գյուրջյանը և քաղաքագետ Սուրեն Մովսիսյանը: Ըստ վերջինիս՝ իրենց մոտ նման կարծիք է ձևավորվել, քանի որ ընդունված կարգ է, որ յուրաքանչյուր հարցման հաշվետվությունը պետք է ներկայացվի հանրությանը, ինչը ոչ մի հարցման դեպքում իրենք չեն նկատել: Փոխարենը, ըստ Ս. Մովսիսյանի՝ թվեր են նկարում և «հարցումների արդյունքում ստացված թվերը օր օրի բերում են այն թվերին, որոնք պետք է ստանանք ընտրությունների արդյունքում»:

Նա նշեց, որ ՀԴԿ-ն չնայած հնարավորություն չի ունեցել այցելել բոլոր հեռավոր շրջաններ, սակայն խորհրդարան մուտք գործելուց հետո անպայման բարձրացնելու են նաև այդ տարածքի բնակիչների խնդիրները:Ս. Մովսիսյանը նաև չի տեսնում ընտրությունների օրը «էքզիթ փոլ» անցկացնելու անհրաժեշտություն, քանի որ ըստ նրա՝ դրա անցկացումն արդյունավետ է մեծ երկրների համար, որտեղ կա ժամային գոտիների տարբերություն, ոչ թե Հայաստանի, որի մի ծայրից մյուսը կարելի է 4 ժամում հասնել:

Aravot.am-ը Ս. Մովսիսյանին խնդրեց գնահատել այն զարգացումները, որոնց հետեւանքով  ՀՀ նախագահն այցելել է Մաշտոցի պուրակ և հանձնարարել ապամոնտաժել կրպակները: Մեր զրուցակիցը պատասխանեց. «Որպես քաղաքագետ՝ կարծում եմ, որ այդ հարցը դիտմամբ էին այժմ կասեցնում, որպեսզի դա աշխատի հօգուտ նախագահի, որը խնդիրն օգտագործեց իր օգտին»:

Ս. Մովսիսյանն Aravot.am-ի հետ զրույցում նաև բարձրաձայնեց այն մասին, որ Վանաձորում արձանագրել են մի շարք տրակտորներ, որոնց վրա գրված է «ԲՀԿ նախընտրական շտաբ»: Ս. Մովսիսյանի գնահատմամբ՝ դա ընտրակաշառքի բացահայտ օրինակ է, որի վրա աչք է փակել ոստիկանությունը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031