Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատապարտյալների ամսագիրը

Մայիս 02,2012 14:00

Լույս տեսավ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի «Արգելված գոտի» ամսագրի 2-րդ համարը:

Հավատարիմ մնալով նախորդին, ամսագրի հին խորագրերը պահպանվել են՝ «Աշխարհի բանտերը», «Զավեշտալի պատժաձեւեր եւ օրենքներ», «Փշալարից անդին», «Քրեական խճանկար»…

«Քրեական խճանկարում» վերջին օպերատիվ տեղեկություններն են, որոնք տեղի են ունեցել քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, թե ինչպես է «Դատապարտյալների հիվանդանոց» որդուն այցելության գնացող մայրն իր հետ տարել հեռուստացույցի ալեհավաք, որին ինչ-որ մեկը տիրացել է, կամ  ինչպես է «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկ տեսակցության գնացած դատապարտյալին փոխանցվել կոնֆետ, իրականում՝ դեղահաբերով: Կամ՝ թե ինչպես է կանխվել «Նուբարաշենի» ցմահ ազատազրկվածների փախուստը: Ավելի մանրամասն: Նշանակվել է ծառայողական քննություն, որը դեռ շարունակվում է: Այս կարգի տեղեկատվությունը հրապարակելն իսկ մի քայլ է դեպի հրապարակայնություն:

Ամսագրում կա հետաքրքիր հարցազրույց Թուրքիայում թրաֆիքինգի համար դատապարտված մի կնոջից: «Սա երկրորդ դատվածությունս է: Ընկերուհուս  պատճառով հայտնվեցի կանանց գաղութում: Առաջին անգամ ես մեղավոր էի, աղջիկներ եմ տարել Հայաստանից: …Բայց այս անգամ ինձ անարդար դատապարտեցին: …Հայաստանից ուղարկում էին, ես էլ նրանց դիմավորում եւ տեղավորել եմ իմ տանը»,- ասել էր դատապարտվածը:

«Դիմանկար» խորագրի տակ հարցազրույց էր տվել 33 գրքի հեղինակ, հանրահայտ բանաստեղծուհի Մետաքսեն:

Իսկ որ ամենահուզիչն է, երկրորդ համարում տեղ է գտել դատապարտյալի մանկահասակ երեխայի նամակը՝ գրած իր մորը. «Ես քեզ շատ եմ կարոտել: Երբ կլինի, շուտ վերջացնես ու գաս»:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031