Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այդ քաղցր թույնը՝ պատգամավորուԹույնը

Մայիս 02,2012 13:58

Նախընտրական այս շրջանում ինձ շատ եմ հարց տալիս, թե մարդիկ ինչու են այդքան ցանկանում պատգամավոր դառնալ: Հասկանալի է, երբ ԱԺ ցանկանում են մտնել քաղաքական ուժերը, գործիչները, երկրում արմատական, հեղափոխական փոփոխություններ անել ցանկացողները: Բայց իմ դիտարկմամբ՝ որոշ թեկնածուներ պարզապես ցանկանում են պատգամավորուԹույնից օգտվել, քանի որ չեն կարող կտրվել դրանից կամ տենչում են դա: Զարմանալ կարելի է, թե ինչպիսի ուժ ունի պատգամավորուԹույնը, որ դրանից չկտրվելու համար Հայաստանի ամենահարուստ մարդը հայտարարում է, որ իրեն կինն է պահում, ավելին՝ խնդրում է, որպեսզի իր նախընտրական հիմնադրամին գումար փոխանցվի, որպեսզի կարողանա քարոզարշավ իրականացնել: Կամ մեկ ուրիշ ամենահարուստ պատգամավոր թեեւ հայտարարում է, որ ԱԺ-ն իր տեղը չէ եւ այլեւս չի դնելու իր թեկնածությունը, բայց հետո, հավանաբար զգալով, որ չի դիմանա պատգամավորուԹույնի քաղցին, դնում է: Կամ պատգամավոր դառնալ ցանկացող թերթի գլխավոր խմբագիրը հայտարարում է, որ իր նախընտրական քարոզարշավի ֆինանսավորման համար վաճառել է առանձնատունը:

Ախ, այդ թույնը, պատգամավորուԹույնը:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031