Կարբի եւ Օհանավան գյուղերում ներկայացնելով մեծամասնական ընտրակարգով ԲՀԿ-ի կողմից առաջադրված թեկնածու Բազմասեր Առաքելյանին, կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Ժողովուրդ ջան, ինքը «կնոպկա» սեղմող չի, ինքը պիտի աշխատի»: Ծառուկյանը գովեց Առաքելյանների տոհմին, որը տեղում բավականին հայտնի տոհմ է, բայց նկատեց, որ եթե Բազմասերը չարդարացնի ժողովրդի սպասելիքները, նա իր տեղը պարտավոր է զիջել մեկ ուրիշին, նրան, ով կկարողանա դա անել: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում Բազմասեր Առաքելյանի հիմնական մրցակիցներն են՝ ՀՀԿ-ից Վրեժ Մարկոսյանը եւ ՀԱԿ-ից Ռազմիկ Պետրոսյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ