«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանը «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկվելուց հետո փոխել է հայ-թուրքական արձանագրությունների մասին իր դիրքորոշումը: Այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ այս մասին ասաց պարոն Պողոսյանը.«Մեռած փաստաթղթի մասին ինչ դիրքորոշում հայտնեմ, բայց անցյալում այն իր խնդիրն էր լուծում, ու ես որպես փորձագետ ասում էի՝ Հայաստանին այսօրվա դրությամբ այդ փաստաթղթերը պետք են, արդյոք Հայաստանը այդ փաստաթղթից դասեր քաղե՞լ է, հիմա սա է կարեւոր: Այսօր այդ հարցում ես կիսում եմ «Ժառանգության» դիրքորոշումը, որովհետեւ ես մտել եմ քաղաքական դաշտ ու քաղաքական դիրքորոշում եմ ցուցաբերում , այն ժամանակ եղել եմ փորձագետ ու փորձագիտական տեսակետ եմ քաշել, թե որտեղ եմ տեսնում Հայաստանի շահերը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ