Լրահոս
Օրվա լրահոսը

Թեւան Պողոսյանն «ական» է բոլորի համար

Մայիս 02,2012 13:24

«Ժառանգության» համամասնական ցուցակի թեկնածու Արման Մուշեղյանի առաջին գործը խորհրդարանում հաշմանդամ մարդկանց ներգրավվածությունը հասարակության մեջ ապահովող օրենքի մշակումն է լինելու: «Մարդիկ, որոնք պատկերացում չունեն այդ խնդրի մասին հաշմանդամություն ունեցող մարդկանց դիտում են որպես սոցիալական բեռ: Մարդիկ, որոնք մշտապես ինչ-որ բանի կարիք ունեն: Իմ առաջին խնդիրը այդ օրենքի մշակմանը մասնակցելն է լինելու, որ օրենքը , իրոք լինի, ի նպաստ հաշմանդամ մարդկանց»,- այս մասին այսօր «Հայելի» ակումբում ասաց Ա. Մուշեղյանը:

«Ժառանգություն» -ՀՀԿ համագործակցության մասին լուրերին էլ անդրադառնալով՝ պարոն Մուշեղյանը վստահեցրեց, որ իրականությունից հեռու խոսակցություններ են ու ավելի շատ նման են խաղի. «Երբ այլեւս բան չեն գտնում, փորձում են կարմիր ու սեւ խաղալ, սեւերի փնտրել»: «Ժառանգության» համամասնական թեկնածու Թեւոն Պողոսյանն էլ անդրադառնալով իր անունը որպես «ական» շոշափողներին՝ ասաց.«Եթե ական եմ, ապա ական եմ բոլորի համար» : Իսկ իր ու «Ժառանգության» համագործակցությամբ էլ ,եթե պետք է հարց լուծվի, ճիշտ օրենք մշակվի, ապա դա, ըստ Թեւան  Պողոսյանի, աշխատանք է, եւ ոչ թե համագործակցություն :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031