Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանության պատասխանն Օսկանյանին. «Օթյայի» փոխարեն սխալմամբ մուտքագրվել է «Օլյայի» բառը»

Մայիս 02,2012 12:50

Զանգվածային լրատվության որոշ միջոցներում հրապարակված «Ինչ-որ մեկն ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել» և մի շարք այլ հոդվածներում նշվում է, որ Վարդան Օսկանյանը ընտրողների ցուցակներում մի տառի փոփոխմամբ նույն անվանման  առկայությունը որակել է որպես միտում: Որպես օրինակ բերվել են «Արմեն Վահագնի Պողոսյան» և «Արմեն Վահագնի Պաղոսյան», «Հրաչիկ Օլյայի Գրիգորյան, «Քրմաչյան» և «Ղրմաչյան» անհատական տվյալները:

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը անթույլատրելի համարելով նման կասկածամիտ ու կանխակալ դատողությունները` ՀՀ քաղաքացիներին պարզաբանում է.

26.07.1996 թ. Հրաչիկ Օթյայի Գրիգորյանին անձնագիր տրամադրելիս, անձնագիր տալու մասին դիմումում նշված հայրանվան` «Օթյայի» փոխարեն սխալմամբ ավտոմատացված համալիրի պահոց մուտքագրվել է «Օլյայի» բառը: Արդյունքում` բնակչության պետական ռեգիստր մուտքագրված սխալ տվյալը փոխանցվել է ընտրողների ռեգիստր:

17.07.1995 թ. Ամալյա Սուրենի Ղռմաջյանին և  30.03.1995 թ. Արսեն Վահագնի Պողոսյանին անձնագիր տրամադրելիս` սխալմամբ համապատասխանաբար նշվել են «Քրմաջյան» և «Պաղոսյան» ազգանունները: 31.07.1995 թ. Ամալյա Ղռմաջյանին և 05.04.1995 թ. Արսեն Պողոսյանին  տրամադրվել է շտկված ազգանուններով անձնագրեր, սակայն ավտոմատացված համալիրի պահոցում նախկին տվյալներն անվավեր չեն ճանաչվել: Ընդ որում, սխալ տվյալներով անձնագրերը սահմանված կարգով ոչնչացվել են դեռևս 1995 թվականին:

Անճշտությունները շտկվել են և վերջնական ցուցակները հրապարակելիս թերությունները վերացված կլինեն:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031