Լոնդոնի օլիմպիական խաղերի կազմակերպիչները խաղերի հետ կապված ամեն ինչից դրամ են վաստակում: Բացառություն չէ նաեւ օլիմպիական կրակը: Այն Միացյալ Թագավորության տարածքում կարող է տանել այդպիսի ցանկություն ունեցող յուրաքանչյուր ոք: Սակայն դրա համար նա պետք է վճարի 240 ֆունտ ստերլինգ ($390): Ընդ որում, նրանք, ովքեր մինչեւ այսօր մուծումը չեն կատարել, հարկադրված են լինելու վճարել լրացուցիչ 20 ֆունտ ստերլինգ: Իսկ թե կազմակերպիչներն այսպես ինչ գումարներ կարող են վաստակել՝ հաշվելը դժվար չէ: Միացյալ Թագավորությունում օլիմպիական կրակի 70 օր տեւելիք շքերթին մասնակցելու է ութ հազար մարդ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ