Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետն արդյոք օրենքի շրջանակներում է ապամոնտաժելու կրպակները

Մայիս 02,2012 11:55

Մեկ-երկու ամիս առաջ, երբ  բնապահպաններն ակտիվորեն պայքարում էին Մաշտոցի պուրակի կրպակների դեմ, Տարոն Մարգարյանը սրտաճմլիկ մի հայտարարություն տարածեց այն մասին, որ սեփականության իրավունքը  պետության հիմնասյուներից մեկն է, առանց այդ իրավունքի չկա պետություն եւ այլն: Հիմա ահա Սերժ Սարգսյանը նրան ասում է՝ «դե մի բան արա», սա էլ կայծակնային արագությամբ որոշում է «սեղմ ժամկետներում» ապամոնտաժել այդ կրպակները՝ մոռանալով  սեփականության իրավունքի մասին: Այստեղ երկու տարբերակ կա:

1. Տարոն Մարգարյանը ճիշտ էր ասում, այդ կրպակատերերի սեփականության իրավունքն անպայման պիտի  պաշտպանվի պետության կողմից: Բայց այդ դեպքում ստացվում է, որ Սերժ Սարգսյանի երեկվա «հորդորն» ապօրինի է, ավելին՝ դրանով նա պետական պաշտոնյային ստիպում է  խախտել օրենքը, ինչն ինքնին քրեական հանցագործություն է:

2. Տարոն Մարգարյանը սուտ էր ասում, այդ կրպակատերերի սեփականության իրավունքն ընդամենը պատրվակ էր, որպեսզի  քաղաքի կենտրոնում տարածքներ տրամադրվեն «էլիտար կրպակատերերտի»:

Մի խոսքով՝ հիմա Տարոն Մարգարյանը պիտի պարզաբանի, թե արդյո՞ք օրենքի շրջանակներում է ապամոնտաժելու  կրպակները: Եթե այո՝ ապա ինչո՞ւ երեք ամիս առաջ չէր օգտագործում օրենքի այդ հնարավորությունը, իսկ եթե ոչ՝ ապա արդյո՞ք Սերժ Սարգսյանի բանավոր հորդորը նրան իրավունք է տալիս խախտել օրենքը:

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031