Ոչ միայն ալերգիկ հիվանդները, այլեւ միանգամայն առողջ մարդիկ այս ամռանը Լոնդոնում կարող են լուրջ փորձությունների ենթարկվել:
Անգլիայում տարածված թունավոր թրթուրները, որոնք նման են շերամի որթին, պատված են մոտ 63 հազար մազիկներով, որոնք շնչուղիներով թափանցելով մարդու օրգանիզմ, գլխապտույտ, սրտխառնոց, մաշկային ցան եւ այլ հիվանդություններ են առաջացնում:
Գիտնականներն անզոր են դրանց դեմ արդյունավետ պայքարել, քանի որ չեն կարողանում գտնել այն օջախները, որտեղ դրանք ապրում եւ բազմանում են: Խնդիրը բարդանում է նաեւ նրանով, որ այդ թրթուրները գիշերային կյանք են վարում՝ սնվելով կաղնու տերեւներով: Էնտոմոլոգները մտահոգված են, որ դրանք այս ամռանը կարող են տարածվել նաեւ օլիմպիական մարզակառույցների տարածքներում եւ մարզիկներին ու զբոսաշրջիկներին խանգարել ըմբոշխնել օլիմպիական խաղերը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ