Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն օր իշխանությունները մի «պրիդուռոկ» են գտնում, որը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում»

Մայիս 02,2012 11:51

Հատված ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ, ՀԱԿ անդամ Հրանտ Բագրատյանի հարցազրույցից:

-Ձեր կանխատեսմամբ՝ ինչքա՞ն ձայն կստանա ՀԱԿ-ը։

Իմ գնահատմամբ՝ այսօր ՀԱԿը 50 տոկոս ձայն ունի։

– Այսինքն՝ եթե ՀԱԿ-ը 50-ից մի փոքո պակաս ձայն ստանա, դուրս կգա փողո՞ց։

– Ժողովուրդը շատ լավ հասկանում է, որ կա ՀԱԿ ու վերջ։ Ուրիշ կուսակցության, քաղաքական ուժի մասին խոսք էլ չկա։ Եվ սա այն դեպքում, երբ ամեն օր իշխանությունները մի «պրիդուռոկ» են գտնում, որը սոցիոլոգիական հարցումներ է անցկացնում եւ ինչ-որ թվեր հրապարակում։ Իհարկե, թվերն իրենք են տալիս, սրանք էլ իրենց անունից հայտարարում են։ Նրանք իբր արտասահմանյան են, իբր անկախ են։ Բայց իրականում պատկերը հակառակն է։ Ես այսօր երկու տեղից խնդրանք ունեմ, որ անձամբ պիտի գնամ, այդ ընտրողների հետ հանդիպեմ, առաջինը Արարատի մարզի գյուղերից մեկը, որ ասում են՝ 1000 հոգով սպասում ենք, մյուսը՝ Սիլաչիից մի քանի շենքերի բնակիչներ։ Այսինքն՝ մասսայական պահանջ կա, որ մենք գնանք, ժողովրդի հետ հանդիպենք։ Ժողովուրդը զարթնել է:

Թամարա ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031