Մայիսի 1-ին, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճում` «Մայամի» լողափի մոտակայքում, հայտնաբերվել է դի:
Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Ջրափրկարարները Սևանա լճից դուրս են բերել Սևանի բնակիչ` 1930 թ. ծնված Հրանտ Գուլոյանի դին և հանձնել իրավապահ մարմիններին:
Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի հաղորդագրություն