Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են հերթական ստահոդ լուրը Օրինաց երկիր կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը:
Օրինաց երկիր կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ:
Կարդացեք նաև