Անդրադառնալով Մաշտոցի պուրակի բնապահպան-ակտիվիստներին՝ Երեւանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը (Բազազ) հայտարարել է, թե հպարտանում է այդ երիտասարդներով, ովքեր կարողանում են իրենց իրավունքների համար պայքարել մինչեւ վերջ»:
«ՉԻ»- հետաքրքիր է, որ բառացիորեն երկու օր առաջ ոստիկանները հարձակվել են այդ նույն բնապահպան-ակտիվիստների վրա ու յոթ հոգու տարել ոստիկանական բաժանմունք: Փաստորեն՝ Ռոբերտ Մելքոնյանն այդ քայլին դիմել է, ոպեսզի մոտիկից հպարտանա այդ երիտասարդներով: Մի քանի ժամ հպարտացել է ու ազատ արձակել: Ուշագրավ է նաեւ, որ Ռոբերտ Մելքոնյանը սկսել է բնապահպաններով հպարտանալ անմիջապես այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հանձնարարել է ձեւը գտնել ու Մաշտոցի պուրակի կրպակներն ապամոնտաժել: Ստացվում է, որ Ռոբերտ Մելքոնյանի հպարտությունը «գնացովի-եկովի» է եւ կախված է Սերժ Սարգսյանի կամքից: Սա, համաձայնվեք, հպատակության միանգամայն նոր մակարդակ է. փաստորեն՝ մինչեւ հիմա Սերժ Սարգսյանը միայն ոստիկանների գործողություններն էր համակարգում, իսկ հիմա նաեւ զգացմունքներն է վերահսկում եւ ուղղորդում:
«Չորրորդ ինքնիշխանություն»