Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը սրում է Մաշտոցի պուրակի խնդիրը

Մայիս 02,2012 11:31

Միայն առաջին հայացքից է Սերժ Սարգսյանը իր PR-ն անում ակտիվիստների հաշվին, իսկ, ըստ էության, նա ոչ թե PR է անում, այլ է՛լ ավելի է սրում Մաշտոցի պուրակի խնդիրը: Բանն այն է, որ ակտիվիստները բարձրացնում էին ոչ միայն կրպակների ապամոնտաժման, այլ ընդհանրապես դրանց տեղադրման օրինականության հարցը, իսկ Սերժ Սարգսյանն այդ հարցից խուսանավում է և այսպես ասած` գեղագիտական հիմքեր է փորձում դնել ապամոնտաժման հանձնարարականի տակ: Այսինքն` օրինականության խնդիրը, սահմանադրականության խնդիրը, որը գլխավորն է Մաշտոցի պուրակում, շարունակում է մնալ բաց: Ավելին` Սերժ Սարգսյանն իր քայլով, ըստ էության, է՛լ ավելի է սրում այդ խնդիրը, ոչ թե նպաստում Մաշտոցի պուրակի խնդրի հանգուցալուծմանը:

Եվ հիմա, եթե Տարոն Մարգարյանը նաև Սերժ Սարգսյանի ցուցումով հանում է կրպակները Մաշտոցի պուրակից, այսինքն` կայացնում է դրանք հանելու որոշում, ըստ էության պուրակում արդեն հենց մնում է բացառապես սահմանադրականության, օրինականության խնդիրը, և կրպակները արդեն դուրս գալով այդ խնդրի տեսադաշտից, ընդհանրապես լիովին բացում՝ «մերկացնում» են այն: Այսինքն` տվյալ պարագայում կարող ենք փոխել հայտնի խոսքը՝ ուզում էին լավ լինի, ստացվեց ինչպես միշտ: Տվյալ իրավիճակում, Սերժ Սարգսյանն ուզում էր, որ ինչպես միշտ լինի՝ բարի թագավորի հեքիաթը խաղարկելով, բայց ստացվեց ավելի լավ, և նա իր կամքից անկախ բացահայտորեն և ցցուն կերպով հենց մեջտեղում թողեց միայն սահմանադրականության խնդիրը: Այլ կերպ ասած` Սերժ Սարգսյանը դրանով ինքը ակամայից ծառայություն մատուցեց պուրակի ակտիվիստներին, ոչ թե նրանք կամա, թե ակամա ծառայեցին Սերժ Սարգսյանին, ինչպես թվում է շատերին:

«Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031