Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր երկրում ցանկացած հարց լուծվում է բացառապես մեկ հոգու կամոք

Մայիս 02,2012 11:31

Պարզվեց, որ մեր երկրում ցանկացած՝ ատոմակայանի թե «բուտիկի» հարց, լուծվում է բացառապես մեկ հոգու կամոք։ Մենք էլ միամտորեն կարծում էինք, թե ապրում ենք մի երկրում, որտեղ կա իշխանության թեւերի՝ Սահմանադրությամբ ամրագրված տարանջատում, որտեղ օրենքով սահմանված են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի լիազորություններ, ու պարտականությունները։ Սակայն պարզվեց, որ դա այդպես չէ, պարզվեց, որ մենք վերածվել ենք կիսաարեւելյան մի խանության, որտեղ ամեն ինչ որոշում է խանը։ Կուզի՝ կասի զավթեք քաղաքի կենտրոնը ձեր անճաշակ էլիտարներով, կուզի՝ կասի, որ Մաշտոցի այգու «բուտիկները» «աչք չեն շոյում», ու դրանք պետք է ապամոնւոաժել։ Իսկ դրանից հետո, էլ ինչ սեփականության իրավունք, ինչ բան։ Ընդամենը մի քանի ժամ, ու ամիսներ շարունակ կրպակատերերի սեփականության իրավունքը դրոշ դարձրած քաղաքապետը ելքը գտնի։ Ինչ է պատահել՝ Երեւանի կենտրոնում դեռ այնքան բակային տարածքներ կան, որտեղ կարելի է նոր էլիտարներ խցկել՝ այդպիսով լուծելով Մաշտոցի պուրակի կրպակատերերի սեփականության իրավունքի հարցը։ Կարեւորը ընտրությունների նախօրեին ՀՀԿ PR-ն է։ Եվ որքան էլ մարդկայնորեն հասկանալի է ավելի քան երկուսուկես ամիս Մաշտոցի պուրակում անցկացրած բնապահպանների ուրախությունը, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանի երեկվա «հորդորն» ու դրան հետեւած Տարոն Մարգարյանի կայծակնային արձագանքը իրականում ցույց տվեցին, որ այսքան ժամանակ իշխանությունները պարզապես ծաղրել են պուրակի համար պայքարող բոլոր քաղաքացիներին, քանի որ այս ողջ ընթացքում այդպես էլ Մաշտոցի պուրակ ոտք չդրած Տարոն Մարգարյանը կարող էր հարցը լուծել, պարզապես ցանկություն չուներ։

«Ժողովուրդ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031