Ամերիկացի հայտնի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը սկսել է դիետա պահպանել՝ քրոջը, նույնպես ճանաչված թենիսիստ Վենուսին օգնելու համար, որի մոտ բժիշկները Սյորգենի գործոն կոչվող հիվանդությունն են հայտնաբերել:
Սերենան հրաժարվել է հավի միս եւ ձուկ ուտելուց՝ անցնելով հում սննդի: «Ես միշտ էլ ավելի խստապահանջ եմ եղել սննդի նկատմամբ, թեեւ ավելի խոշոր եմ քրոջիցս: Իսկ հիմա, պարզապես, չեմ ցանկանում, որպեսզի Վենուսը տուն մտնելիս իրեն վատ զգա եփած հավի մսի բույրից: Այսպես ես ուզում եմ օգնել Վենուսին, որպեսզի նա շուտ բուժվի», – հայտարարել է Սերենան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ