Հայ իրականությունն արտացոլող նորությունները բնութագրվում են միապաղաղությամբ, որն էլ իր հերթին բխում է մեր պահպանողական, բացասական կարծիքներից սարսափող մենթալիտետից։ Քչերն են հանդգնում որեւէ ինքնատիպ բան անել, եւ տեղեկատվական պատկերը սկսվում ու ավարտվում է ձանձրալի քաղաքականությամբ։
Ահա թե ինչու հատկապես արտառոց թվաց նորությունն այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանը պատվիրել է քաղաքապետին մոտակա ժամանակում ապամոնտաժել Մաշտոցի պողոտայի այգու կրպակները։ Նորությունն այն է, որ սա մի քայլ է դեպի ժողովրդավարություն, եթե անգամ այս հանրային զիջումը բեմականացված էր ու համընկնում էր նախընտրական շրջանի հետ։ Իշխանության կողմից զիջումը ցուցարարներին «ծնելու» է նոր ցուցարարներ ու նոր ցույցեր այն պարզ տրամաբանությամբ, որ «եթե մեզ լսեցին, ուրեմն մեր խոսքն արժեք ունի»։ Քաղաքացիական հասարակությունը մեզանում կրկնապատկվելու է, եւ նախագահը, որն ինքը կրկնապատկեց այդ հասարակությունը, անշուշտ գիտակցում է, որ առաջիկայում եւս ստիպված է լինելու հաշվի նստել նրա հետ։ Ստացվում է, որ նախագահն ինքը քաջալերեց քաղաքացու ակտիվ մասնակցությունը երկրի կառավարման գործընթացին։
Աստղիկ ՍԱՐԳՍՅԱՆ
«Հրապարակ»
Կարդացեք նաև