Լրահոս
Օրվա լրահոսը

«Գործադիրի գլուխը իրավունք չունի ինքնակառավարման մարմնի ղեկավարին հանձնարարություններ տալ»

Մայիս 02,2012 10:52

Երեկ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ այցելելով Մաշտոցի պուրակ, նրան հանձնարարել է ապամոնտաժել Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակները՝ այսպիսով պուրակի հարցը վերածելով սեփական PR գործիքի։

Թե որքանով է ակցիան նախապես պլանավորված եղել, դժվար է ասել, բայց հաշվի առնելով ապամոնտաժող խմբի անդամ Տիգրան Խզմալյանի կնոջ սկանդալային հայտնությունը ՀՀԿ համամասնական ցուցակում, որեւէ բան բացառել չի կարելի։ Նշենք նաեւ, որ կրպակների մասին հանձնարարական տալով՝ Սարգսյանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից։ «Երեւանը համայնք է, Տարոն Մարգարյանն էլ համայնքի ղեկավար է։ Նախագահը նման խնդիրներ լուծելու լիազորություններ չունի։ Տեղական ինքնակառավարման եւ պետական կառավարման լիազորությունները իրարից սահմանազատված են, գործադիրի գլուխը, պետության գլուխը իրավունք չունի ինքնակառավարման մարմնի ղեկավարին հանձնարարություններ տալ»,- երեկ մեր թղթակցին ասել է Հայ ազգային կոնգրեսի իրավական աջւսկցության գրասենյակի ղեկավար Գագիկ Ջհանգիրյանը։

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031