Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե նպատակը հաջողության հասնելն էր եւ պուրակը պահպանելը, ապա այս բոլոր տվայտանքներն ու մեղադրանքներն են կեղծ ու թատերական»

Մայիս 02,2012 10:37

Մաշտոցի պուրակի հետ կապված հանգուցալուծումը երկակի արձագանքի է արժանացել՝ արմատական ընդդիմությունը, հատկապես ֆեյսբուքյան հանրությունը, դատափետում է բնապահպան երիտասարդներին, կատարվածը թատրոն են անվանում եւ հայտարարում, որ իրենք «էն գլխից» գիտեին, որ 80-օրյա պայքարն այսպես է ավարտվելու. Սերժ Սարգսյանը դիվիդենտներ է քաղելու՝ անսպասելի լուծելով հարցը։ Եվ, որպես դրա ապացույց, նշում են այն, որ այս լուծումը տրվեց ընտրություններից մի քանի օր առաջ։ Այս մեղադրանքներն ու կասկածներն այնքան շատ են, որ անգամ պայքարող երիտասարդները շատ ուրախ չեն իրենց հաղթանակից եւ երեկ հայտարարություն են տարածել, որտեղ գրել են. «Երեւանի քաղաքապետը

պարտավոր է ենթարկվել երեւանցիների կամքին եւ ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին եւ դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց եւ նրա զբաղեցրած պաշտոնից, նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ եւ ժողովրդի գերակա շահով»։ Այս դիրքորոշումն ինձ համար անհասկանալի է. եթե նպատակը հաջողության հասնելն էր եւ պուրակը պահպանելը, ապա այս բոլոր տվայտանքներն ու մեղադրանքներն են կեղծ ու թատերական։ Անգամ եթե ընդունենք, որ սա նախօրոք բեմականացված թատրոն էր, ապա կնշանակի, որ իշխանությունը ջանք է գործադրում հումանիստական դեմքով ներկայանալու համար։ Չի վախենում հանրության պահանջը կատարելու եւ հանրության ճնշումներին տեղի տալու գործելաոճից։ Կնշանակի՝ կարեւորում է հասարակության կարծիքն ու հատկապես ընտրությունների շեմին ամեն ինչ անում է նրա բարեհաճությունը նվաճելու համար։ Կնշանակի՝ հույսն ընտրակեղծիքները չեն։ Կնշանակի՝ փորձում է ազնիվ ճանապարհով ձեռք բերել մեր քվեն։ Այս պարագայում արժե ողջունել կատարվածը, այլ ոչ թե նսեմացնել ու դրա մեջ վատ բան տեսնել։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031