Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանն առաջարկել է Եվրո 2012-ը Ուկրաինայից տեղափոխել իր երկիր:
Եվրոպայի առաջնությունն Ուկրաինայից վերցնելու կոչեր ամենաբարձր մակարդակով հնչել էին ավելի վաղ՝ նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի անձի շուրջ ստեղծված մթնոլորտով: Իսկ վերջերս դրանք ավելի հաճախակի դարձան օրերս Դնեպրոպետրովսկում հնչած ահաբեկչական պայթյուններից հետո: Չնայած այս ամենին, ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը բացառել է դա՝ մեկնաբանելով, որ եթե մի երկրում Եվրոպայի առաջնությունը կազմակերպելը դառնում է չափից ավելի վտանգավոր, մի ելք կա՝ փոխել մրցաշարի անցկացման տարեթիվը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ