Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենահետաքրքիրը մնում է ոչ թե նախագահի անակնկալ միջամտությունը, այլ միջամտության ժամանակը

Մայիս 02,2012 10:32

Մաշտոցի պուրակի ամիսներ ձգվող խնդիրն անսպասելիորեն լուծվում է, և, ինչպես երևում է, բնապահպանների տևական  պայքարն ու հանրային կարծիքն ըստ էության ավելի նշանակություն չունեին, քան երկրի նախագահի գեղագիտական ճաշակը:

Մաշտոցի պուրակը կազատվի կրպակներից, սակայն դժվար թե քաղաքապետն ազատվի քննադատություններից, որովհետև բոլորի համար այլևս ակնհայտ է, որ նախագահի ճաշակն ավելին է, քան այն բոլոր իրավական և օրենսդրական վկայակոչումները, որ անցած ամիսներին խիստ գիտականորեն կատարում էին քաղաքապետարանի գիտունները:

Սակայն Մաշտոցի պուրակի շուրջ դեպքերի զարգացումների հորձանուտում ամենահետաքրքիրն ու առեղծվածայինը մնում է ոչ թե  նախագահի անակնկալ միջամտությունը, այլ միջամտության ժամանակը: Որքան  էլ պաշտոնական լրատվությունը բանը ներկայացնի այնպես, թե նախագահը մեկ այլ հանդիպման մեկնելիս է կանգ առել«պուրակականների» մոտ և հանպատրաստից ու  հընթացս խնդրի լուծման ճանապարհ մատնանշել, միևնույն է, շատ դժվար է իշխանությունների հանդեպ անվստահությամբ համակված ուղեղներն ազատել այն կասկածներից, թե նախագահի քայլը նախընտրական քարոզչության տրամաբանության մեջ չէ:

Ամեն դեպքում, կարելի է շնորհավորել մեր բնապահպան ակտիվիստներին, քանզի նրանք ինքնազոհաբար ու նվիրումով ամիսներ շարունակ հրատապ պահեցին մի խնդիր, որն էլ, ի վերջո, նախագահի այցելությամբ հանգուցալուծվելու չափ կարևորությու

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031