Լողորդ Ալեքսանդր Դալե Օենը, որը Նորվեգիայի պատմության մեջ աշխարհի առաջին չեմպիոնն է այս մարզաձեւում, մահացել է 26 տարեկանում:
Ամերիկայում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ նրա անշնչացած մարմինը գտնվել է ցնցուղարանի հատակին: Բժիշկները հիվանդանոցում արձանագրել են մահ՝ սրտի նոպայից: Դալե Օենը աշխարհի չեմպիոն էր դարձել անցած տարի 100 մետր բրաս լողաոճում եւ ճանաչվել Նորվեգիայի 2011 թվականի լավագույն մարզիկ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ