Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածուն խանութից խանութ է ընկել՝ պարտքերը մարելու

Մայիս 01,2012 22:56

 «Դաշնակցության» պատգամավորի թեկնածու Լիլիթ Գալստյանը այսօր Հրազդան քաղաքում բնակիչներին կոչ արեց մայիսի 6–ին ընտրել նոր Հայաստանը. «Այսօր քաղաքական հարթակ են իջել քաղաքական ուժեր, որոնք փորձում են դարձյալ ստելով, ահաբեկչությամբ, մուրացկանությամբ ու խորամանկությամբ ձեզնից ձայն կորզել եւ փորձում են հավատացնել, որ նրանք ի վիճակի են փոխել ձեր կյանքը, բայց այնքան դառնորեն են փոխել: Այս հինգ տարիների ընթացքում՝ յուրաքանչյուր տարի 50.000 մարդ է լքել Հայաստանը»:

Տիկին Գալստյանը հավաքվածներին պատմեց, որ երկու օր առաջ Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում էին եւ պարզել են, որ այդ ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորի թեկնածուն խանութից խանութ է ընկել ու պարտքերն է փակում. «Ես գիտեմ, որ նույնը նաեւ այստեղ է, որովհետեւ չկա համայնք, որտեղ պարտքացուցակով առեւտուր չեն անում: Մենք գալիս ենք ասելու ոչ, որովհետեւ ոչ մեկի ողորմությունը մեզ պետք չէ»:

Ավելի ուշ տիկին Գալստյանից հետաքրքրվեցինք՝ պատգամավորի ո՞ր թեկնածուն է քաղաքացիների «նիսյա» գնումների հաշիվները փակում, բայց նա դժվարացավ պատասխանել:

Վահան Հովհաննիսյանն էլ շնորհավորեց աշխատավորների օրվա առիթով ու ասաց, թե չարչի առեւտրականներ կան ինչքան ուզես, բայց աշխատավորների թիվը, , պակասել է: Նրա խոսքերով, «Դաշնակցությունը» ոչ ոքից ոչինչ չի պահանջում՝ ոչ հավատալ, ոչ վստահել. «Ասում ենք երեք պարզ բառ՝ ազատություն, արդարություն, դաշնակցություն: Արդարություն չկա ոչ մարզպետարաններում, ոչ քաղաքապետարաններում ոչ դատարաններում, ոչ նախարարություններում: Արդարությունը մեզնից խլել են, բայց այնքան հեշտ է այն վերադարձել: Պարզապես դուք չպետք է վախենաք, որովհետեւ ոչինչ չեն կարող ձեզնից վերցնել, որովհետեւ ինչ հնարավոր էր՝ արդեն խլել են»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031