Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԱԺ-ում կան մարդիկ, որոնք պառլամենտական են աշխատում խաշի ու քյաբաբի արանքում»

Մայիս 01,2012 23:05

Այսօր Գյումրու Թատերական հրապարակում տեղի ունեցավ ՀԱԿ հանրահավաքը, որին սակայն վատառողջ լինելու  պատճառով չէր մասնակցում հիմնադիր նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանը: Հրապարակը բազմամարդ էր, ընդդիմադիր առաջնորդներին`ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանին, Գագիկ Ջհանգիրյանին, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, Ստեփան Դեմիրճյանին, Նիկոլ Փաշինյանին  ունկնդրելու էին եկել ոչ միան տեղի ՀԱԿ  ակտիվիստները, այլև կյանքից հիասթափված բազմաթիվ ծերունիներ:

Նշենք, որ  թատրոնի շենքի ներսից ազգային անվտանգության աշխատակիցները հատ-հատ նկարում էին մասնակիցներին` երբեմն ձեռքով ողջունելով տեղում աշխատող  լրագրողներին:

Հանրահավաքը տևեց մոտ 2 ժամ, այն վարում էր ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը: Վերջինս, հավաքվածներին բացատրելով ՀԱԿ-ի խորհրդարան մտնելու նպատակն,  ասաց. «Սիրելի ժողովուրդ, ամենևին պառլամենտական տեղեր զբաղեցնելու խնդիր չէ, որ մենք լուծում ենք, մենք ուզում ենք, որ պառլամենտը լինի սրբագույն հիմնարկ, տեղ, որտեղ ազգի մտավորականներն են հավաքված, որտեղ ազգի ինտելեկտուալ, տնտեսական, գաղափարական, կյանք տեսած, փորձված, վստահելի մարդիկ  են հավաքված: Այսօր, ցավոք սրտի, պառլամենտում 80 հոգի միլիոնատեր են, էդ մարդիկ գնացել են իրենց միլիոնները դիզելու, սա խայտառակություն է մեր ազգի համար: Ժողովուրդ, 70 հոգի էնտեղ նստած են, որոնք չեն խոսել ոչ մի բառ , նրանք խոսել չգիտեն, էդ մարդիկ գրել չգիտեն, էդ մարդիկ կրթություն չեն ստացել, էդ մարդիկ պառլամենետական  են աշխատում խաշի ու քյաբաբի արանքում, էդ մարդիկ պառլամենտական են աշխատում շաքար ու ձեթ ձեռք բերելու արանքում: Էդ մարդիկ եկել են միլիարդներ դիզելու, ինչպես Ռոբը դիզեց 5-6 միլիարդը: Էս ազգը գնաց տառապեց, մութ ու ցուրտ տարիներ տեսավ, որպեսզի Ղարաբաղը ազատագրի, էդ անխիղճը եկավ կերավ-կերավ չի պայթում»:

Ի դեպ, սա ՀԱԿ-ի վերջին մարզային նախընտրական հանրահավաքն էր, և ինչպես տեղեկացրեց Արամ Մանուկյանը այս ընթացքում իրենք շուրջ 40 հանդիպումներ են  անցկացրել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031