Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ բնավորությունը չունեմ, որ մարդկանց հետ կալիբրը համեմատելով խոսեմ» (Տեսանյութ)

Մայիս 01,2012 22:32

ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ինչպես տեղեկացրել ենք, բանավեճի է հրավիրել ցանկացած քաղաքական ուժի: Aravot.am-ի հետ զրույցում մենք հետաքրքրվեցինք, թե հրավերը վերաբերում է ցանկացած կուսակցականի՞, կապ չունի՞, թե նա, ասենք, 45-րդ տեղում է, թե՞ այդ դեպքում կասեք, որ ձեր կալիբրի չի: Նա պատասխանեց. «Կալիբրի հարց չկա, ես այդ բնավորությունը չունեմ, որ մարդկանց հետ կալիբրը համեմատելով խոսեմ: Բայց պետք է առնվազն կարողանա բանավիճել: Կան կերպարներ, որոնք չեն կարողանա, պառլամենտում չեն կարողացել, հիմա էլ չեն կարողանա: Դրա համար ես հրավիրում եմ, տրամաբանական է, առաջին համարներին, որովհետեւ ես մեր ցանկի առաջին համարն եմ: Եթե հանկարծ հարկ կգտնվի երկրորդին կամ երրորդին ուղարկել` ես պրոբլեմ չեմ տեսնում, պատրաստ եմ բանավիճել նաեւ իրենց հետ, բայց ասեմ նաեւ, որ մեր ցանկում էլ կան 2-րդ, 3-րդ, 4-րդ համարներ, որոնք ինձնից վատ չեն բանավիճի, վստահեցնում եմ ձեզ»:

Մեր դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ է առանձին հրավիրում ցանկացած քաղաքական ուժի բանավեճի` պարոն Հովհաննիսյանն ասաց. «Իր հետ ի՞նչ բանավիճենք, մենք երկուսս էլ ընդդիմադիր կուսակցություն ենք ղեկավարում, եւ ես չեմ կարծում, որ մեր բանավեճը օգուտ կտա ընտրության արդյունավետությանը եւ արդարությանը: Մեզ պետք է կոալիցիա, քանի որ բանավեճն ընթանալու է նախորդ ժամանակահատվածում իրականացված ներքին, տնտեսական, արտաքին քաղաքականության մասին, այդ քաղաքականության քննարկման մեջ քո բանավիճողը պետք է լինի այդ քաղաքականության իրականացնողը: Դրա համար ես ճիշտ եմ համարում բանավիճել կոալիցիայի հետ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031