Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաշտոցի պուրակում շինարարություն չի լինի: Մնացածն անկարեւոր է

Մայիս 01,2012 19:38

Շատ վաղուց որոշել էի «Ֆեյսբուքում» օրուգիշեր չլուսացնել ու բանավեճերում չներգրավվել, քանի որ ավելի վաղ ունեցածս փորձից վստահ էի՝ ինչ որ պահի կցանկանամ ինչ որ մեկին ջնջել, ինչ որ մտերիմ ընկերոջ գրածները կարդալուց հետո՝ նրան անգամ բարեւելու ցանկություն չի մնա:

Այսօր խախտեցի սահմանածս կանոնը ու հետեւեցի, թե ֆեյսբուքահայությունն ինչպես է արձագանքում Մաշտոցի պուրակում կրպակներն ապամոնտաժելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հրահանգին:

Ինչպես ասում են՝ ձեռքս կոտրվեր, չխախտեի… Այսքան ծաղր, որ կարդացի Մաշտոցի պուրակում ձյան տակ նստացույց արած, սառույցի վրա պառկած, ծեծ կերած, բայց հետեւողականորեն պայքարած բնապահպանների հասցեին, ինչ է թե՝ նրանց պայքարը հանգուցալուծվեց «ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»: Ընդ որում՝ առանձնակի դաժանությամբ ծաղրում են այն քաղաքական ուժի համակիրները, որոնց ներկայացուցիչները ոչ շատ վաղուց բանտերից ազատվեցին էլի նրանց հետեւողական ու անզիջում պայքարից հետո, բայց նույն ՀՀ նախագահի հրամանագրով:

Եվ ինչպես այն ժամանակ ինձ համար գրեթե միեւնույն էր, թե կատարված ապօրինությունն ինչպես է շտկվելու եւ առավել կարեւոր էր, որ քաղաքական բանտարկյալները օր առաջ հայտնվեն ազատության մեջ, այնպես էլ հիմա ինձ համար ամենակարեւորը սա է՝ Մաշտոցի պուրակն առավել չի ձեւախեղվելու: Ու վստահ եմ՝ չլիներ բնապահպանների պայքարը, որեւէ մեկի մտքով էլ էր չէր անցնի կայացված որոշումը փոխելու:

Ու անկեղծորեն կիսում եմ այս երեխաների ուրախությունը: Սա իրենց հաղթանակն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031