Քիչ հետո «Ժառանգություն» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների նախընտրական շտաբն Ազատության հրապարակում նախաձեռնած համերգ-հաղթահավաքով, ըստ էության, կազդարարի իր նախընտրական քարոզարշավի ավարտը։ «Ժառանգության» այսօրվա հանրահավաքին կհաջորդեն մի քանի այլ հանդիպումներ Երեւանի համայնքներում։ Ազատության հրապարակն այս պահին արդեն մարդաշատ է։ Հիշեցնենք, որ հանրահավաքին, որտեղ նախատեսվում է միայն«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի ելույթը, հաջորդելու է երգահան Ռուբեն Հախվերդյանի եւ Հարութ Փամբուխչյանի՝ «Ձախ Հարութի» մասնակցությամբ համերգ։
Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ