Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշում հրդեհները շատ են, հանգցնող չկա

Մայիս 01,2012 19:03

Մայիսի 1-ին, ժամը 16. 30-ի սահմաններում վառվում էին Իջեւանի տարածաշրջանի Սեւքար գյուղի մերձակա բարձունքների ծառերը եւ թփերը: Մեկ ժամ անց լինելով նույն տարածքում՝ տեսա, որ կրակն նոր ուժով է բորբոքվել: Նույն ժամին Իջեւանի տարածաշրջանի  Ներքին Ծաղկավան գյուղի դաշտում եւս հրդեհ կար: Ապրիլի 26-ին  ժամը 18-ի սահմաններում, երբ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը Նոյեմբերյանից ուղեւորվում էր Իջեւան, Իջեւանից մոտ 8 կմ հեռավորությամբ, մայրուղուց ոչ հեռու, երկաթգծի մոտ   հրդեհ էր, հսկա  ծառեր էին այրվում, սակայն հրշեջներ չկային:  Տավուշում սովորույթ  է դարձել հրդեհներին ուշադրություն չդարձնելը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031