Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համաշխարհային գրքի մայրաքաղա՞ք. գիրք կարդալու մշակույթը` հայաստանցիների «օրակարգից» դուրս

Մայիս 01,2012 18:32

Մինչ շատ հեռուստաալիքներով փորձում են հավատացնել, որ Հայաստանում 5 մարդուց 4-ը գիրք է կարդում, իրականում, գիրք կարդալու մշակույթը հետզհետե դուրս է մղվում հայաստանցիների «օրակարգից»:

Երեւանի՝ համաշխարհային գրքի մայրաքաղաք հռչակվելը նույնիսկ չի կարող նպաստել, որ գրատպության 500 տարվա պատմություն հայաստանցիներն ավելի շատ կարդան, ու, առավել եւս, գիրք գնեն:

Ընթերցանության սիրահարների մեծ մասն այլեւս նախընտրում է գիրք կարդալ համակարգչի, հեռախոսի ու ժամանակակից այլ կրիչների միջոցով, իսկ նրանք, ովքեր անտարբեր են գրքի հանդեպ, դժվար կլինի հեղափոխել միջազգային գրքի տոնի շրջանակներում իրականացվող միջոցառումներով:

Միջազգային հրատարակիչների ընկերակցությունը, Միջազգային գրավաճառների ֆեդերացիան և Գրադարանների ընկերակցության միջազգային ֆեդերացիան Երեւանն այս տարի հռչակել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային գրքի 12-րդ մայրաքաղաք:

Ապրիլի 22-ից մեկնարկել են «Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք-2012»-ի, ինչպես նաեւ հայ գրատպության 500-ամյակի միջոցառումները: Ցուցահանդեսները, համաժողովները, շրջիկ գրախանութները, գրքի տպագրության, վաճառքի ու ընթերցանության վերաբերյալ քննարկումները միտված են բարձրացնելու գրքի եւ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը:

Սակայն, թե որքանով դա կհաջողվի, դժվարանում են ասել անգամ ոլորտի ներկայացուցիչները: «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասում է՝ գրախանութ մտնելու մշակույթը մարդկանց մոտ վերանում է: Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031