Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Բաղդասարյան. «Մենք առաջարկում ենք երկրում աշխատատեղերի ստեղծման խնդիրը հռչակել պետության գերակա նպատակ» (ֆոտոշարք)

Մայիս 01,2012 16:49

«Օրինաց երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր վանաձորցիներին կոչ արեց ջիգյարով մասնակցել ԱԺ ընտրություններին:

ՕԵԿ նախագահի համոզմամբ կուսակցությունը քարոզարշավի ընթացքում ներկայացնում է ոչ միայն խնդիրները, այլ նաեւ տալիս է դրանց լուծման ուղիները:

«Այսօր Հայաստանում ամենակարեւոր խնդիրը գործազրկությունն է: «Օրինաց երկիր» կուսակցությունը առաջարկում է  Հայաստանում ստեղծել, հենց մեկ-երկու ամիս հետո, հատուկ պետական հանձնաժողով` մշակելու համար Հայաստանում աշխատատեղեր ստեղծելու ազգային ռազմավարություն: Մենք առաջարկում ենք երկրում աշխատատեղերի ստեղծման խնդիրը հռչակել պետության գերակա նպատակ եւ կոնկրետ ծրագրավորված մեխանիզմների գործադրման միջոցով Հայաստանի յուրաքանչյուր բնակավայրում ստեղծել աշխատատեղեր»,-վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Արթուր Բաղդասարյանը:

Խոսելով մանր ու միջին բիզնեսի զարգացման անհրաժեշտության մասին` ՕԵԿ նախագահը նշեց, որ կուսակցության նպատակներից մեկն էլ Հայաստանում մանր բիզնեսի զարգացումն է:

«Մենք Հայաստանում առաջարկում ենք ստեղծել մանր բիզնես, երկու, հինգ հոգի հիմնարկ բացեն, գնան վերելակ սարքեն, մյուսները աղբահանությամբ զբաղվեն, լինի մրցույթ: Պիտի այս համակարգը փոխվի, ազատականացվի: Հայաստանում պիտի լինի տնտեսական մրցակցություն, ազատություն: Հայաստանում չեն կարող գները էժան լինել, որովհետեւ այսօր լրջագույն խնդիր է փոքր եւ միջին բիզնեսի պաշտպանությունը»:

ՕԵԿ նախագահը խոսեց երկրում նորարարական փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին` նշելով, որ Հայաստանում շատ ոլորտներ կան, որ փոփոխությունների կարիք ունեն:

«Մենք առաջարկում ենք օրենքով սահմանափակել խոշոր սուպերմարկետների թիվը, առաջարկում ենք մեր երկրում մեծացնել անվճար կրթության ծավալները. մարդը, որ փող չունի, չի նշանակում, որ նրա երեխան պիտի անգրագետ մեծանա:Մենք առաջարկում ենք բոլոր սոցիալական խավերի հետ կապված հատուկ պետական քաղաքականություն, հոգատարություն ու մոտեցում, ամեն ինչը հնարավոր է անել միայն օրենքների միջոցով»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:

PrevPhoto
NextPhoto

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031