Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլ ամսվա ամենաշատ դիտված հոլովակը եւ 2,000,000 երեխաների փրկողը

Մայիս 01,2012 17:12

Ավստրալացի Ջեյմս Հարիսոնը փրկել է շուրջ 2,000,000 երեխաների: Բանն այն է, որ նա ունի արյան բացառիկ կարգ, որի շնորհիվ,սկսած 18 տարեկանից գրեթե 1000 անգամ արյուն է հանձնել`փրկելով երեխաներին հանդիպող հազվագյուտ ու մինչ այդ չբուժվող տարբեր հիվանդություններից: Հաղորդում է` yvision.kz-ը:

1941 թ-ին որսված մի շնաձկան ստամոքսում հայտնաբերվել էին` 3 գոտի, 9 կոշիկ, 14 գուլպա և 43 կոճակ:

Ամբիդեկստրերը այն մարդիք են, որոնք ունակ են հավասարապես օգտագործել երկու ձեռքերն էլ: Աշխարհի բնակչության միայն 1% է օժտված այդ հատկանիշով:

Ավստրիացի Ադամ Ռայները պատմության մեջ հայտնի միակ մարդն է, ով իր կյանքի ընթացքում եղել է եւ լիլիպուտ եւ հսկա: 21 տարեկանում նա ուներ ընդամենը 118սմ. հասակ, բայց ժամանակի հետ, դեռեւս անհասկանալի պատճառներով նրա հասակը մի քանի տարում բարձրացավ 1 մետրով: Արդեն 32 տարեկանում նրա հասակը կազմում էր 228սմ: Ադամը մահացավ 1950թ.-ին՝ 51 տարեկանում, իսկ նրա հասակն այդ ժամանակ հասել էր 234սմ-ի : Ըստ twitpic.com-ի:

Ինչպես հայտի է՝ 1940-1945թթՄեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը շատ էր սիրում հայկական «Դվին» կոնյակը :Մ ի անգամ չհավանելով սիրելի խմիչքի համը՝ նա բողոքական նամակ է ուղարկում Ստալինին, հայտնելով, որ կոնյակը այլեւս կորցրել է իր համը: Պարզվում է, որ կոնյակագործ Մարգար Սեդրակյանը, ով պատրաստում էր Չերչիլին ուղարկվելիք կոնյակները ,արտաքսվել է Սիբիր: Սեդրակյանին ետ են կանչում ու անգամ շնորհում աշխատավորի հերոսի կոչում:

Միայն 1992թ.-ին է Վատիկանը պաշտոնապես ընդունել, որ Երկիր մոլորակը չի համարվում անշարժ մարմին, այլ իսկապս պտտվում է արեւի շուրջ:

Ապրիլ ամսվա ամենաշատ դիտված հոլովակը Youtube-ում եղել է «Jennifer Lopez – Dance Again ft. Pitbul»-ի կատարումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031