Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյան. «Հստակ հրահանգ ունենք, որ չի կարելի» (ձայնագրություն)

Մայիս 01,2012 16:40

Պատգամավորի թեկնածու Ռուբեն Հայրապետյանի գնահատմամբ, նախընտրական շրջանն անցավ խաղաղ ու բնականոն ռիթմով: Նա համաձայն չէ, թե իշխանական թեկնածուներն այս ընթացքում խոչընդոտել են ընդդիմության թեկնածուների աշխատանքները կամ բռնություն կիրառել.       «Որոշ պատգամավորի թեկնածուներ ինքնահաստատվելու խնդիր ունեն, փորձում են ինտրիգներ անել: Նույն Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում էր, որ Սամվել Ալեքսանյանն իրեն ծեծի, ինքն ասել էր այնպես պետք է անեմ, որ ինձ ծեծեն, բայց մենք հստակ հրահանգ ունենք, որ չի կարելի, մեր առաջ խնդիր է դրված, որ պետք է անցկացնենք լավագույն ընտրությունը»:

Պարոն Հայրապետյանի խոսքերով, երեկ էլ «Ժառանգության» պատգամավորի թեկնածու Ստեփան Սաֆարյանն էր հայտարարել, թե Ավանում Հայրապետյանի համախոհները խոչընդոտում են իրենց աշխատանքը.« Իսկ գիտեք ոստիկանությունում եկել ու ճանաչել է այդ համախոհներին՝ 13 տարեկան 2 երեխա էին: Ինչպե՞ս կարող են այդ երեխաներն իմ համախոհները լինել… 13 տարեկան երեխան բուկլետը պատռել է, ե՞ս եմ ասել»:

Պարոն Հայրապետյանը նաեւ ասաց, որ ընտրությունները չունեն այն արժեքը, որ մեկը մյուսին թշնամանա:

VOICE062

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031