Հայաստանի կոմունիստական կուսակցությունը այսօր Երեւանի կենտրոնական փողոցներում ծածանեց կարմիր դրոշներ: Այսօր՝ աշխատավորի օրը Հայ կոմունիստները հայտարարեցին, թե երկիրը կարող է զարգացնել միայն աշխատող մարդն՝ իր կոմունիստական գաղափարներով:
Հայ կոմունիստներն այսօրվա իրենց տոնական երթը մեկնարկեցին Սարյանի արձանի մոտից եւ հասան Ստեփան Շահումյանի հրապարակ: Հենց այստեղ էլ մեկնարկեց մայիսմեկյան հանրահավաքը: Հայաստանի թիվ մեկ կոմունիստ Ռուբեն Թովմասյանը հավաքվածներին կոչ արեց մեկ մարդու նման մասնակցել մայիսի 6-ի ընտրություններին եւ իրենց ձայնը տալ միայն կոմունիստներին:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ