Մայիսի 1-ին Հայ ազգային Կոնգրեսի Կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ՀՀ ԱԺ ընտրությունների կապակցությամբ Հայաստանում գտնվող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Ռադմիլա Շեկերինսկայի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ընտրությունների ընթացքը, Ընտրական Օրենսգրքի խախտումների, դրանց արձանագրման ու կանխման հնարավորությանը վերաբերող հարցեր:
ՀԱԿ հաղորդագրություն