Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ապրիլին բենզինը, հագուստն ու կոշկեղենը թանկացել են

Մայիս 01,2012 15:58

Այս տարվա ապրիլին, մարտի համեմատությամբ, հանրապետությունում արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9%-ով գնաճ: Սա արձանագրել է Ազգային վիճակագրական ծառայությունը` (ԱՎԾ): Ապրիլին թանկացել է բենզինը եւ դիզելային վառելիքը`համապատասխանաբար` 5.8% եւ 2.3%-ով: Թանկացել են նաեւ

հագուստեղենը, կոշկեղենը, լվացող միջոցները:

Գնաճի ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Վաղարշապատում, Հրազդանում, Չարենցավանում: Վիճակագիրների տվյալներով, այս տարվա ապրիլին մարտի համեմատությամբ նվազել են այգեգործական ապրանքների գները` 2.0%-ով, վառելիքինը` 0.3%-ով, դեղամիջոցներինը` 0.1%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում, 2012 թ.

ապրիլին մարտի համեմատ ԱՎԾ-ն արձանագրել է սակագների 0.1% հավելաճ, ինչը պայմանավորում է կենցաղային բնույթի ծառայությունների` 0.2%, հանրային սննդի` 0.3%, տրանսպորտի` 0.5%, հանգստի կազմակերպման` 1.3% ծառայությունների սակագների հավելաճով:

Իրավական ու բանկային, մշակույթի ոլորտի ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար՝ 0.3% եւ 0.1%-ով, իսկ  բնակարանային-կոմունալ, բուժսպասարկման, կապի, կրթության համակարգի ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031