Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ պահերին շատ եմ ուզում լինել իմ փոքրիկի կողքին». Աշխատավորների միջազգային օրը աշխատողները չեն բողոքում

Մայիս 01,2012 16:19

Լրագրողի, ոստիկանի, հրշեջի և բժշկի մասնագիտություններն այնպիսի են, որ ժամանակ, երբեմն էլ նաև տեղ չեն հարցնում: Յուրաքանչյուր սկսնակ մասնագետ գիտի այս մասին: Մինչ այսօր աշխատավորները նշում են իրենց օրը, նրանք շարունակում են ծառայել հանրությանը: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը նրանք անում են սիրով:
«Մենք ռոբոտի պես աշխատում ենք, բայց ոչ ոք չի նկատում, թե ինչ կա մեր ներաշխարհում», -ասում է Մանկական վերակենդանացման բաժնի բուժքույր Նաիրա Երեմյանը: Բժշկուհի դառնալը նրա դպրոցական տարիների երազանքն էր: Դա նաև իր, տատի ու պապի երազանքն էր: «Ճիշտ է, բժշկուհի չդարձա, բայց այժմ բուժքույր եմ, շատ եմ սիրում իմ մասնագիտությունը,-ասում է տիկին Նարիրան ու հավելում,- հոգեպես դժվար է, եթե մենք առաջնորդվենք զգացմունքներով, մենք չենք կարող աշխատել»:
Լինելով պետական կառույցի աշխատող`պատահել է, որ մի շարք տոնական օրերին, ինչպիսիք են Մարտի 8-ը, Ապրիլի 7-ը,Ամանորը և այլն, եղել է աշխատավայրում: Ճիշտ է`թեթև նշել են տոները, բայց…«Մենք աշխատում ենք ծանր հիվանդների հետ, մենք իրավունք չունենք մեր ուրախությունը ցուցադրել նրանց»,-ասում է նա: Այդ ամենը չի ընկճել բույժքույրին, քանի որ շատ լավ հասկանում է իր մասնագիտության բնույթը, պարզապես ինչպես ինքն է ասում`«Այդ պահերին շատ եմ ուզումլինել իմ փոքրիկի կողքին, թեպետ մեզ մոտ գտնվող բոլոր բալիկներին էլ շատ եմ սիրում»: Աշխատանքից հետո տիկին Նաիրան զանգում և հետաքրքրվում է իր հիվանդների առողջական վիճակով: Սակայն պատահել է, որ ծանր հերթապահությունից հետո փոշմանել է իր որոշման մեջ, բաց աշխատանքի գնալուն պես հասկացել է`իր մասնագիտությունն ամենակարևորն է. «Ես գիտակցում եմ, որ շատ կարևոր գործ եմ անում`փրկելով բազում երեխաների կյանքեր: Եթե ես չանեմ, ապա ով պետք է անի, եթե ընտրել եմ այս ոլորտը, ուրեմմն պետք է մինչև վերջ ու շատ լավ աշխատեմ»:

Լրագրող Գայանեն նույնպես իր կյանքը չի պատկերացնում առանց ժուռնալիստիկայի: Դեռ 2-րդ դասարանից երազել է սպորտային լրագրող դառնալ. «Այդ ժամանակ ես սկսեցի հետաքրքրվել սպորտով: Շատերի համար ծիծաղելի որոշում էր, որ 2-րդ դասարանի աղջիկը ուզենա սպորտային լրագրող լինել, բայց տարիներն անցան, իսկ ես որոշմանս հաստատակամ մնացի»,-պատմում է նա ու հավելում ` որոշել էր ընդունվել Ֆիզկուլտուրայի ինստիտուտի սպորտային մեկնաբանության բաժինը, բայց քանի որ մայրը դեմ էր, ընդունվեց ԵՊՀ: Աշխատում է xsport.am -ում,զբաղվում է և սպորտային լրագրությամբ, և առհասարական լրագրությամբ: Հայաստանի պայմաններում Գայանեն իր մասնագիտությունը վտանգավոր չի համարում, բայց ինչպես ինքն է ասում, այստեղ ևս կան դժվարություններ. «Դժվար է այնքանով, որ պիտի ուժեղ լինես, զգացմունքայինությունդ մի կողմ դնես, թեմաներն ինչքան էլ ազդեցիկ լինեն, պիտի կարողանաս դրանց մի քիչ վերևից նայել ու վերլուծաբար մոտենալ»: Նա շատ է ցանկանում ապրել Իսպանիայում և հենց այնտեղ զբաղվել սպորտային լրագրությամբ`իհարկե վերադառնալու մտադրությամբ: Գայանեն պատմում է`ամեն տարի իր հայրիկի նախաձեռնությամբ Մայիսի 1-ին մի փոքրիկ հավաքույթ են կազմակերպում: Սակայն այս տարի նրա համար հատուկ է նրանով, որ ինքն էլ է տան աշխատավորներից մեկը հանդիսանում («Առավոտ երիտասարդական»-ի հետ զրույցից հետո Գայանեն շտապեց աշխատանքի`հերթական նյութ գրելու):

 

Նազենի Բազդասարյան

 

Հ.Գ.  Նյութում բուժքույրի նկարը նյութի հերոսուհունը չէ: Ոստիկանների և հրշեջների հետ, ցավոք, չկարողացանք զրուցել, քանի որ մի մասն աշխատավայրում էր, իսկ մյուսները գնացել էին տոնական համերգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031