Կոպենհագեն, 1 մայիսի 2011թ. – ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունը Հայաստան այս շաբաթ կկազմի ավելի քան յոթանասուն մասնակից: Պատվիրակությունը, որը կդիտորդի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունները, կգլխավորի Ֆրանսուա Քսավյե դե Դոննեան Բելգիայից:
ԵԱՀԿ գործող նախագահ և Իռլանդիայի փոխվարչապետ Էյմոն Գիլմորը նշանակել է պարոն դե Դոննեային հատուկ համակարգող` ղեկավարելու ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելությունը, որը ներառելու է ավելի քան երկու հարյուր դիտորդներ:
Դե Դոննեան` Բելգիայի խորհրդարանի պատգամավոր և Բրյուսելի նախկին քաղաքապետ, մասնակցել է մի շարք ընտրական դիտորդական առաքելությունների, այդ թվում նաև որպես Ուկրաինայում 2010թ. նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ:
<<Հայաստանի աշխարհագրական դիրքը` գտնվելով Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, առավել մեծ ռազմավարական կարևորություն ունի տարածաշրջանում ժողովրդավարության առաջխաղացման տեսանկյունից: Այս տարվա նորարարական տեխնոլոգիաների կիրառումը` ներգրավելու քաղաքացիներին ընտրական գործընթացին, կրթելու ընտրողներին և խրախուսելու քաղաքացիական մասնակցությունը խոստումնալից զարգացում է>>, – ասաց դե Դոննեան. <<Ես ակնկալում եմ առաջնորդել մեր պատվիրակությունը` դիտորդելու այս տարվա խորհրդարանական ընտրությունները, որոնք հուսով եմ` կդրսևորեն Հայաստանի ներուժը` կյանքի կոչելու ԵԱՀԿ առջև ստանձնած իր հանձնառությունները և ծառայելու որպես մոդել տարածաշրջանի հետագա ընտրությունների համար:>>
ԵԱՀԿ-ն կգնահատի Հայաստանի ընտրությունների համապատասխանությունը ԵԱՀԿ հանձնառություններին` ամրագրված 1990 թ. Կոպենհագենի փաստաթղթում, որի տակ Հայաստանը ստորագրվել է: Դե Դոննեան ԵԱՀԿ անունից հանդես կգա հետընտրական հայտարարությամբ երկուշաբթի` մայիսի 7-ին կայանալիք մամլո ասուլիսում: