Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի ՋԷԿ-ի մոտակայքի թաղամասի բնակիչները թունավոր օդ են շնչում

Մայիս 01,2012 14:56

Նրանց մոտակայքում գտնվող Մաքուր երկաթի գործարանը (ՄԵԳ) տասնամյակներով վնասակար գազ ու ծուխ է արտանետում շրջակա միջավայր՝ առաջ բերելով մերձակայքում ապրողների զայրույթը: Նշենք, որ ձեռնարկությունը վաղուց չի զբաղվում երկաթի վերամշակմամբ եւ այժմ արտադրում է մոլիբդենի խտանյութ: Բնակիչների թվում կան ուժասպառ տարեցներ, մանուկներ ու ծննդկաններ: Ամեն օր նրանց գլխավերեւում գործարանից արտանետվող վնասակար գազի ու ծխի դեղին-վարդագույն ամպեր են գոյանում: Եվ միշտ այսպես, տարին տասներկու ամիս: Բնակիչների խոսքերով, այդ ամենի հետեւանքով իրենք տառապում են անքնությամբ ու գլխացավով:

Ամեն անգամ, երբ ՋԷԿ-ի հարեւանությամբ ապրող մարդկանց բողոքների ու անհանգստությունների մասին դիմումի տեսքով գրավոր տեղեկացրել են բնապահպանության նախարարին, ինչպես նաեւ կառույցի այլ օղակներին, պատասխանել են. «Արտանետումը նախարարության կողմից հաստատված չափաքանակի սահմաններում է» (05.08.2011 թ.): Մեկ այլ անգամ էլ գրել էին, թե՝ գործարանի հարակից տարածքներում կատարել են «գազերի ֆոնային խտության մոնիթորինգ…ֆոնային խտությունը եղել է թույլատրելի սահմաններում» (25.07.2011 թ.):

Անորոշ ու անհասկանալի այս պատասխանը քիչ բան է իրազեկում բնապահպանական իրավիՃակի մասին, մանավանդ որ՝ դեղնավարդագույն արտանետումները բացահայտ տեսնում եւ իրենց մաշկի վրա զգում են բնակիչները: Էլ չենք խոսում այն մասին, որ վնասակար գազ ու ծուխ են արտանետում նաեւ ՋԷԿ մոտակայքի ասֆալտի եւ գերմանական մետալուրգիական գործարանները:

Արամայիս ՂԱԶԱՐՅԱՆ

Այս մասին առավել մանրամասն կարդացեք տպագիր «Առավոտի» վաղվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031