1886 թ.-ի հենց այս օրն ամերիկյան Չիկագո քաղաքում բանվորները դուրս չեկան աշխատանքի: Նրանք կապիտալիստներից պահանջեցին օրական 10-15 ժամ աշխատելու փոխարեն ութժամյա աշխատանքային օր, ինչպես նաև` աշխատավարձի բարձրացում և կենսապայմանների բարելավում: Չիկագոյի աշխատավորներին միացան Փարիզի, Մոսկվայի, Բեռլինի, Լոնդոնի բանվորները` կարմիր դրոշներով դուրս գալով փողոց: 1889թ.-ին բանվորական կուսակցությունների միջազգային միավորման կոնգրեսի մասնակիցները որոշեցին մայիսի մեկը համարել Աշխատավորների միջազգային տոն: Եվ 1890թ.-ից գրեթե ամբողջ աշխարհի աշխատավորներն ամեն տարի նշում են մայիսմեկյան տոնը:
Հայաստանում անկախության առաջին տարիներին այս տոնը չեղյալ համարվեց, սակայն ներկայումս այն կրկին նշվում է: ԽՍՀՄ-ի տարիներին կազմակերպվում էին մայիսմեկյան շքերթներ, աշխատավորներիը մեծ ոգևերությամբ մասնակցում էին այդ շքերթներին: 72- ամյա Ադիխանյան Յուրիկը, ով արդեն 55 տարի է աշխատում է, նշում է. «17 տարեկանից սկսել եմ աշխատել, այժմ էլ աշխատում եմ որպես մեխանիկ: ԽՍՀՄ-ի տարիներին պարտաճանաչորեն ամեն տարի մասնակցել եմ բոլոր շքերթներին: Կոմունիստների կազմակերպած այդ շքերթները Մայիսի 1-ը իսկական տոնախմբության էին վերածում»: Յուրիկ Ադիխանյանը ստացել է բազմաթիվ պատվոգրեր և պարգևատրումներ: Այսօր նա իր տոնը անցկացնում է տանը` հարազատների հետ:
Սուսաննա Սարգսյանը, ով արդեն 35 տարի աշխատում է որպես մանկավարժ, հիշում է, թե ինչ մեծ շուքով էին անցկացվում շքերթները. «Շատ ցանկալի կլիներ, որ այժմ էլ նման ոգևորեցնող և գեղեցիկ քայլերթներ, տոնախմբություններ կազմակերպվեին. այդպիսով տոնն էլ ավելի հետաքրքիր կանցներ»: