Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ինձ մի պահ Նյու Յորքում պատկերացրեցի». Ջազ համերգ Կասկադում

Մայիս 01,2012 14:40

 

Ապրիլի 30-ին՝ Ջազի միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքի «Կասկադ» համալիրին հարող հրապարակում կազմակերպվել էր ջազ- համերգ: Կասկադը մարդաշատ էր, ջազի սիրահարները եկել էին վայելելու այս երաժշտությունը:

«Ինձ միշտ թվում էր, թե Հայաստանում ես այն եզակիներից մեկն եմ, ով իր կյանքը առանց ջազի չի պատկերացնում, բայց այսօր հասկացա, որ ջազի սիրահարներ Հայաստանում էլ շատ կան», – ասում է 25-ամյա Ելանա Մնացականյանը:

Համերգին մասնակցում էին հայկական ջազի վարպետները, կային նաև երիտասարդ կատարողները: Համերգը բացեց էստրադային -սիմֆոնիկ նավագախումբը` կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանի ղեկավարությամբ: Նվագախմբի կատարմամբ հնչեցին այնպիսի ջազային գործեր, ինչպիսիք են ՛Արտուրո Սանդովալի Երեկոն Հավանայում», Ջակո Պաստորիուսի «Ծննդյան օրը» և այլն: Հանդես եկան նաև Լևոն Մալխասյանը և Վահան Հայրապետյանը, ինչպես նաև՛ «Imagine» ջազային խումբը:

Համերգը վարում էր կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանը, խոսելով ջազի մասին նա ասաց. «Ջազը մի ամբողջություն է՝ տարբեր երանագներով»:

Համերգին եկել էին հիմնականում երիտասարդներ, ովքեր ոչ միայն երաժշտությամբ տարված մեծ ուշադրությամբ ունկնդրում էին ջազը, այլև պարում էին:

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում այսպիսի համերգներ էլ են կազմակերպվում,  ինձ մի պահ Նյու Յորքում պատկերացրեցի իսկ ամենալավն այն է, որ մարդիկ ավելի ազատ են դաևձել, սկսել են շարժվել, պարել, չեն կաշկանդվում, ինչը մեծ առաջընթաց է կարծում եմ», – ասում է 19 –ամյա Ռուզաննան:

Համերգը շարունակվեց մինչև ուշ գիշեր, փակման խոսքում Մարտին Վարդազարյանն ասաց. «Այն, ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ, կհանդիպենք հաջորդ տարի՝ նույն վայրում»:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031