Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել

Մայիս 01,2012 14:11

Այսօր տեղական ժամանակով ժամը 09.38 Հայաստանում` Մասիս քաղաքից 6 կիլոմետր դեպի հարավ-արեւելք, տեղի է ունեցել 2.2 մագնիտուդով երկրաշարժ:  Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության փոխանցմամբ` երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում  է  5 կիլոմետր խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.01 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.47 աստիճան։ Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 3 բալլ:
Ըստ նախնական տվյալների` երկրաշարժը զգացվել է Արտաշատ, Մասիս քաղաքներում եւ Դվին, Ոստան գյուղերում` 2-3 բալլ ուժգնությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել