Այսօր՝ մոտ մեկ ժամ առաջ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը Մաշտոցի այգում շրջայց են կատարել: Ակտիվիստ Մերի Խաչատրյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախագահը այգի էր այցելել սակավաթիվ մարդկանցով ու իրեն ուղեկցող քաղաքապետին ցուցումներ էր տալիս: Ակտիվիստ Մ. Խաչատրյանն էլ, առիթից օգտվելով, մոտեցել է ու նախագահին խնդրել իր հարցին պատասխանել. «Շատ էի ուզում լսել ՝ ոնց է պատկերացնում այս հարցի լուծումը, խնդրեցի կարծիք հայտնել, նա ասաց, որ օրենքի շրջանակներում լուծում է տրվելու ու ասաց՝ հետեւենք պաշտոնական լրահոսին, ասաց՝ կարճ ժամանակահատվածում օրենքի շրջանակներում այս կրպակները կապամոնտաժվեն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Տեսանյութը՝ «Սիվիլնեթի»